Կյանքից հեռացել է անվանի դիվանագետ, Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Աշոտ Եղիազարյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Կենսագրական տվյալներ
Աշոտ Եղիազարյանը ծնվել է 1943թ. հունիսի 16-ին Երևանում:

Կրթությունը
1965թ. - ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը:
1973-1976թթ. - ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի ունկնդիր, ստացել է դիվանագետի, միջազգային հարաբերությունների պատմության մասնագետի որակավորում։

Աշխատանքային փորձ
1965-1968թթ. - Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտե
1968թ. - ՀԽՍՀ ԱԳՆ երկրորդ քարտուղար
1973թ. - ՀԽՍՀ ԱԳՆ քաղաքական լրատվության բաժնի պետի տեղակալ, այնուհետև՝ բաժնի պետ
1976թ. - ԽՍՀՄ ԱԳՆ Աֆրիկայի բաժնի երկրորդ քարտուղար
1976-1983թթ. - Անգոլայում ԽՍՀՄ դեսպանության 2-րդ քարտուղար, այնուհետև՝ 1-ին քարտուղար
1983-1987թթ. - ՀԿԿ կենտկոմում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ
1989-1991թթ. - ՀԽՍՀ ԱԳՆ փոխնախարար
1991թ. մարտի 28-ից դեկտեմբերի 9-ը - ՀՀ արտգործնախարարի տեղակալ, առաջին տեղակալ, ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար
1991-1993թթ. - Միջազգային հարցերով ՀՀ վարչապետի օգնական
1995-1996թթ. - ՀՀ ԱԳՆ եվրոպայի երկրների վարչության պետ
1996-1998թթ. - ՀՀ ԱԳՆ Լատինական Ամերիկայի երկրների վարչության պետ
1998-2007թ. - Սան Պաուլուում (Բրազիլիա) ՀՀ գլխավոր հյուպատոս
2007-2010թ. - ՀՀ ԱԳՆ ԱՄՆ վարչության խորհրդական
2010-2014թթ. - Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Դիվանագիտական աստիճանը
2002թ. հուլիսի 30-ին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Պարգևներ
1983թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության և անձնվեր աշխատանքի համար» Պատվո նշան շքանշանով:

2001թ. և 2009թ. պարգևատրվել է «ՀՀ դիվանագիտության ասպարեզում երկարատև և անբասիր աշխատանքի համար», «Դիվանագիտությանը մատուցած ծառայությունների համար» ՀՀ ԱԳՆ հուշամեդալներով և դիպլոմներով:

Աշոտ Եղիազարյանի աշխատանքային հարուստ փորձը մեծ նշանակություն ունեցավ նորանկախ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության կայացման գործում՝ նպաստելով դիվանագետների նոր սերնդի մասնագիտական հմտությունների ձևավորմանը և դրանց զարգացմանը:

Աշոտ Եղիազարյանի' անսահման բարությամբ և մարդասիրությամբ, արժանապատիվ անհատականությամբ օժտված հմուտ դիվանագետի, հայրենասերի և մեծ հայորդու վառ հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների սրտերում:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, ժամը 18:00-21:00՝ Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 13:00' նույն վայրից: