Էթիկետի կանոնների իմացությունը բավականին հեշտացնում է դիմացինի վրա լավ տպավորություն թողնելու գործընթացը։ Չնայած որ պետք չէ հետևել բոլոր կանոններին և նրբություններին, կան նաև այնպիսի բաներ, որոնց չիմացությունը պարզապես ամոթ է։ Առավել կարևորն այն է, որ դուք կարողանաք տարբերել օրենքների հետևելու և չափն անցնելու սահմանագիծը, որը, դժբախտաբար, չափազանց աննկատ է։
BlogNews-ը առաջարկում է ծանոթանալ էթիկետի 30 «ոսկե կանոններին», որոնց իմացությունը շատ հարցերում կօգնի Ձեզ։
Ռեստորանում
- Տղամարդը բացում է դուռը և թողնում, որ կինն առաջինն անցնի։ Հետո տղամարդն օգնում է կոջը հանել վերարկուն և ուղեկցում սեղանի մոտ։
- Պետք չէ բարձրաձայն ծիծաղել կամ խոսել։
- Անպայման հիշեք, որ ռեստորան հրավիրող մարդը պետք է անպայման վճարի ճաշի համար։
- Եթե հյուրը ցանկանում է վճարել, պետք չէ տեսարան սարքել դրանից։ Եթե նա պնդում է, ապա պետք է թողնել որ վճարի։
Սեղանի շուրջ
- Ոչ բոլոր մարդիկ են տիրապետում սեղանի շուրջ վարքին, սակայն դա նորմալ է։ Եթե չեք կողմնորոշվում ինչպես ուտել ուտեստը, ապա պարզապես հարցրեք մատուցողին. դա լավագույն տարբերակն է։
- Երբեք մի՛ դրեք Ձեր հեռախոսը սեղանին. դա շատ տգեղ երևույթ է։
- Մշտապես ճշտապահ եղեք և մի՛ ուշացեք։ Բոլոր արդարացումներն էլ անիմաստ են. այնպես արեք, որ երբեք չուշանաք։
Զրույց
- Լավ դաստիարակված մարդիկ երբեք չեն խոսում իրենց անձնական գործերին մասին։ Խուսափեք այդպիսի խոսակցություններից. դրան պետք է անդրադառնալ միայն ուղիղ հարցի դեպքում։
- Պետք չէ բամբասել. դա շատ անտակտ երևույթ է։
- Լսելը նույնքան կարևոր է, ինչքան խոսելը։ Պետք է կարողանաք խոսել, սակայն պետք չէ մոռանալ լսելու մասին։
- Ոչ մի պարագայում պետք չէ ընդհատել մարդկանց, քանի որ դա տգեղ երևույթ է, եթե նույնիսկ համաձայն չեք դիմացինի հետ։
Այցելություններ
- Պետք չէ ուշանալ, սակայն պետք չէ նաև շուտ գնալ. դուք կարող եք անհանգստություն պատճառել հյուրընկալող մարդկանց։
- Երեխաներին պետք է տանել միայն այն դեպքում, երբ նրանց նույնպես հրավիրել են։
- Պետք չէ հրաժարվել ուտելիքից։ Եթե նույնիսկ չեք սիրում այդ ուտեստը, մի՛ հրաժարվեք և վերցրեք մի փոքրիկ կտոր, որը կարող եք նաև չուտել։
Ձեռքսեղմում
- Գործարքից հետո երկու կողմերն էլ պետք է ողջունեն իրար ձեռքսեղմումով։
- Անծանոթ մարդկանց հանդիպելով՝ կարող եք սեղմել նրանց ձեռքը միայն ձեզ ծանոթացնելու պահին։
- Կարելի է սեղմել Ձեզ հետ հարցազրույց անցկացնող մարդու ձեռքը։
- Ձեռքսեղմումը բնական երևույթ է պարգևատրումների ժամանակ։
Դռներ
- Եթե Ձեզ համար դուռը բաց են պահել, պետք է արագ անցնել և շնորհակալություն հայտնել։
- Մշտապես պետք է զիջել կանանց և աղջիկներին, որպեսզի նրանք առաջինն անցնեն և պահել դուռը այնքան, մինչև կինը մուտք գործի սենյակ։
Աստիճաններ
- Եթե աստիճանները մութ կամ վտանգավոր չեն, ապա տղամարդը պետք է թույլ տա, որ կինը առաջինը բարձրանա։
- Վերելակի կոճակը պետք է սեղմի տղամարդը, սակայն այնտեղից առաջինը պետք է դուրս գա դռանը ամենամոտ կանգնած մարդը՝ անկախ սեռից։
Հասարակական տրանսպորտում
- Պետք է մշտապես տեղը զիջել տարեց մարդկանց։
- Լավ դաստիարակված տղամարդը մշտապես պետք է զիջի իր տեղը կանանց, եթե իհարկե ֆիզիկական արատը չի խոչընդոտում դրան։
- Կանայք չպետք է իրենց տեղը առաջարկեն տղամարդկանց, նույնիսկ տարեցներին։
- Եթե կնոջ հետ տղա կա, ապա նա պետք է առաջինը մոտենա ելքին և օգնի կնոջը իջնել։
Խանութներում
- Պետք չէ հանկարծակի փոխել միտքը և հավելյալ աշխատանք ստեղծել վաճառողի համար։
- Վճարման գնալիս համոզվեք, որ արդեն պատրաստել եք գումարը. գեղեցիկ չէ, երբ բոլորը սպասում են, որ դուք գումար հանեք գրպանից։
- Մի կանգնեք և հաշվեք մանրը. դա արեք հնարավորինս արագ կամ պարզապես վստահեք վաճառողին։