Դեկտեմբերի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր հրաձգային զինատեսակներից, դիպուկահար հրացաններից և 60մմ ականանետից (10 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումնները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վերահսկել իրավիճակը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ԼՂՀ ՊՆ