Ռուսական TASS լրատվականի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 5-ի գիշերը Մոսկվայում օդի ջերմաստիճանը իջել է մինչեւ -35 աստիճան:
Հունվարի 7-8 գիշերը ՌԴ մայրաքաղաքում օթերևութաբանները կանխատեսել են կրկիրն մինչև -35 աստիճան: ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ ցածր ջերմաստիճանը և տաքացուցիչների գերօգտագործումը կարող է դառնալ հրդեհների առաջացման պատճառ ինչպես բազմաբնակարան շենքերում, այնպես էլ արդյունաբերական ձեռնարկություններում: Նախարարությունը հորդորում է լինել առավել ուշադիր հրդեհներից խուսափելու համար:
Միևնույն ժամանակ փրկարար ծառայությունը հորդորում է մոսկվայաբնակներին և ամանորյա տոներին ընդառաջ Մոսկվա այցելած զբոսաշրջիկներին ձեռնպահ մնալ փողոցներում երկար մնալուց, ցտահարությունից խոսափելու համար հագնել տաք հագուստներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում հրաժարվել միջքաղաքային ճանապարհներով երթևեկելուց: