Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը կազմակերպելու է «Հայոց ցեղասպանության ճանաչման գործին Թուրքիայի հասարակության ներգրավվածությունը» խորագրով կոնֆերանս' թուրք գործիչների մասնակցությամբ: Ինչպես փոխանցում է Nouvelles d'Armenie-ն, կոնֆերանսին կմասնակցեն հայտնի քաղաքագետ, սյունակագիր Չենգիզ Աքթարը, իրավապաշտպան Այշե Գյունայսուն, տնտեսագետ Ահմետ Անսելը, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:
Կոնֆերանսը տեղի է ունենալու 2017 թվականի հունվարի 20-ին: