«Ժամանակ» թերթը գրում է.
«Ռուսաստանցի գործարար, «ԻԴԵԱ» հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հասարակական ակտիվությունը Հայաստանում և Սփյուռքում, մասնավորապես ՀԲԸՄ-ի շրջանում, սկսել է շատ անհանգստացնել Սերժ Սարսգսյանին։ Վերջինս հասկանում է, որ Ռուբեն Վարդանյանն առանց որևէ քաղաքական հայտի այսօր մեծ հեղինակություն ունի աշխարհասփյուռ հայ հասարակության մտավորական բոլոր շերտերի շրջանում։
Սերժ Սարգսյանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտել է վերջերս՝ Ռուբեն Վարդանյանի մոտ ընկեր Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց) պատկանող «Զարգացման հայկական բանկի»՝ ՀՀ Բանկերի նոր օրենքի համաձայն խոշորացման շրջանակներում գործարքի ժամանակ։ Մեր տեղեկություններով՝ դեռ ամռանը, Ռուբեն Հայրապետյանը պայմանավորվել էր, որ իր բանկը միավորվելու է Հայաստանի խոշորագույն՝ Ռուբեն Վարդանյանին պատկանող «Ամերիաբանկին»։ Սակայն, միայն դեկտեմբեր ամսին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դեմ է այդ գործարքին, և Հայրապետյանին պատկանող բանկը միավորվել է Սերժ Սարգսյանի մտերիմ՝ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Արարատբանկի» հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: