Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին մասնակցել է իր հանգուցյալ քրոջ՝ Մարգարետի նախկին ամուսնուն՝ լորդ Սնոուդոնին, նվիրված հիշատակման եկեղեցական արարողությանը, որը կայացել է միապետի Սենդրինհեմ նստավայրից ոչ հեռու Ֆլիթչեմ գյուղի Սուրբ Մարիամ Մագթաղինաթու եկեղեցում: Դա Նորին Մեծության երկրորդ հայտնվելն էր հանրության առջեւ ծանր մրսածությունից հետո, որը նրան խանգարել էր մասնակցել Սուրբծննդյան եւ ամանորյա ավանդական արարողություններին:
Չնայած խոնավ եղանակին, թագուհին հատուկ եկել էր հարգելու իր փեսայի հիշատակը, որը մահացել է երկու օր առաջ 86 տարեկան հասակում: Միապետին ուղեկցում էին նրա 95-ամյա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը եւ լորդ Սնոուդոնի որդին՝ Դեւիդ Արմսթրոնգ Ջոնսը: Եղիսաբեթը հանրությանն էր ներկայացել բաց մանուշակագույն վերարկուով եւ նույն գույնի գլխարկով: Նա լավ տեսք ուներ եւ հովանոցը վստահորեն պահում էր ձեռքին, ինչը վկայում էր առողջական լավ վիճակի մասին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: