Լրագրող Վահե Մակարյանը դատի է տվել պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին՝ իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց լրագրողը: 

 

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ հայցն ընդունվել է վարույթ և դատական նիստի օր է նշանակվել մայիսի 18-ը՝ խորհրդարանական ընտրություններից հետո: 

 

Դատական գործը գտնվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, մակագրված է դատավոր Էդիկ Ավետիսյանի անունով: 

 

Իսկ լրագրողի և պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Գործով քննիչը Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վազգեն Ավետիսյանն է: Հիշեցնենք՝ ԱԺ-ում լրագրող Վահե Մակարյանի և պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև տեղի էր ունեցել վիճաբանություն: Պատգամավորը հարվածել էր լրագրողին, ապա՝ հայհոյել: 

 

Քրիստինա Աղալարյան