ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում ստեղծվել է համապատասխան հարթակ, որը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին SMS հաղորդագրության միջոցով ծանուցված լինել իրենց վերաբերյալ հարուցվող կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին: Այս մասին նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Հարուցված կատարողական վարույթի կամ արգելանքի վերաբերյալ SMS ծանուցումների գրանցման շտեմարանում անձի հեռախոսահամարը ներառելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել 060-57-04-02 հեռախոսահամարին և հետևելով ավտոմատի հրահանգներին, հավաքել հանրային ծառայության համարանիշ (սոցիալական կամ ID քարտի վրայի տասը նիշը) ու գրանցվել։

 

«Գրանցվելուց հետո, եթե ձեր վերաբերյալ Ծառայությունում հարուցվի կատարողական վարույթ, գրանցում կատարած բջջային հեռախոսահամարին կստանաք SMS հաղորդագրություն, որում նշված կլինի հարուցված կատարողական վարույթի համարը, պահանջատիրոջ անվանումը և գույքի ու դրամական միջոցների վրա կիրառված արգելանքի չափը»,- նշեց նախարարը։