Անկախ Հայաստանի համար առաջին օլիմպիական ոսկին 1996 թվականին Ատլանտայի օլիմպիական խաղերում նվաճել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը, բայց Ատլանտայում օլիմպիական ոսկուն մոտ էր նաև ազատ ոճի ըմբիշ 48 կգ քաշային Եվրոպայի չեմպիոն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արմեն Մկրտչյանը, ով հաղթելով իր բոլոր մրցակիցներին դուրս եկավ եզրափակիչ ու միայն մրցավարների կողմնակալ որոշման պատճառով զիջեց ոսկե մեդալը:

 

Ցավոք այդ տարիներին Հայաստանում պատշաճ ուշադրություն չէին դարձնում հայրենիքին պատիվ բերող մարզիկներին ու նրանցից շատերը ստիպված լքում էին Հայաստանը:

 

Այդ մարզիկներից էր նաև օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը: Ուրախությամբ պետք է նշենք, որ մեր տիտղոսակիր մարզիկն ու արդեն նաև փորձառու մարզիչը ՀԱՕԿ նախագահի հրավերով վերադարձել է Հայաստան, ու այսուհետև կգլխավորի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: