ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Ճամբարակի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

 

Վարդենյաց լեռնանցքում, Երևան-Գառնի և Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

 

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: