Թուրքական ոստիկանությունը շարունակում է հատուկ գործողություններ իրականացնել երկրի զինված ուժերում գործող գյուլենականներին բացահայտելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» գործակալությունը: Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը 123-րդ ռազմածովային ուժերի 180 զինվորականների ձերբակալելու որոշում է կայացրել:
Ձերբակալման որոշման համար հիմք է հանդիսացել զինվորականների բջջային հեռախոսներում գյուլենականների գաղտնի հաղորդակցման միջոց հանդիսացող ByLock հավելվածի առկայությունը: 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, որի կազմակերպման պատասխանատու պաշտոնական Անկարան համարում է «Հիզմեթ հարեքեթի» կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին և նրա հետևորդներին: