Շատ մարդիկ խելք ասվածը չեն ասոցացնում կենդանիների հետ, սակայն դա թյուր ըմբռնում է: Ճիշտ է, կենդանիների ուղեղները չունեն այն նույն արողությունները, որոնք ունեն մարդկանց ուղեղները, միևնույն է, կան որոշ բաներ, որոնք տարբերակելու, ճանաչելու և հասկանալու գործում կենդանիների ուղեղները մասնագիտացած են: Որոշ դեպքերում կարելի է ասել, որ նրանք ավելի խելացի են (կամ ֆունկցիոնալ), քան մարդ արարածները՝ որոշ գործողություններ կատարելիս: Ահա թե որոնք են Երկիր մոլորակի ամենախելացի 5 կենդանիները:

 

Կետեր

Կետերը հայտնի են իրենց մեծ չափսերով, բայց ոչ հաճախ իրենց մեծ խելքով: Այս կենդանիները օգտագործում են համալիր ձայներ՝ միմյանց հետ հաղորդակցվելու և խմբում իրենց գործողությունները կոորդինացնելու համար: Նրանք նաև անկրկնելի խնդիրներ լուծողներ և հաղթահարողներ են:

 

Թութակներ

Շատերի կարծիքով թութակների խոսելու կարողությունը հիմնված է զուտ ընդօրինակման վրա, բայց դա նրանից է, որ այս թռչունները հրաշալի հիշողություն ունե: Միևնույն ժամանակ նրանք կետերի նման հրաշալի կերպով կարողանում են խնդիրներ լուծել:

 

Դելֆիններ

Փաստ է, որ դելֆիններն ամենամեծ ուղեղներն ունեն ողջ կենդանական աշխարհում: Բացի հաղորդակցման զարգացած կարողություններից, դելֆինները նաև առանձնանում են նրանով,որ հայելու մեջ կարողանում են ճանաչել իրենք իրենց:

 

Խոզեր

Ըստ հետազոտությունների՝ միջին տարիքի խոզը կարող է լինել այնքան խելացի, ինչքան երեքամյա մարդ արարածն է: Այս կենդանիները կարողանում են հարմարվել միջավայրին, քանի որ նոր հմտություններ սովորելու ընդունակություն ունեն:

 

Շիմպանզեներ

Բացի այն փաստից, որ շիմպանզեները մարդկային տեսք ունեն, այս կենդանիները որոշ դեպքերում նաև մտածում են մարդկանց նման: Նրանք կարողանում են շահարկել շրջակա միջավայրը և օգտագործել տարբեր առարկաներ՝ համայնքին օգնելու համար ինչ-որ գործողություն իրականացնել: Նրանք համարվում են ամենախելացի պրիմատները, և , առհասարակ, ամենախելացի կենդանիներից ողջ աշխարհում: