Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ նախաձեռնել է «արդարության երթ»: Հանձնախումբը հորդորում է բոլոր հետաքրքրված անձանց նամակ հղել Թրամփին և հորդորել նրան աջակցել Հայաստանին:
Հանձնախմբի նախաձեռնած արշավում մասնավորապես կոչ է արվում ԱՄՆ նորընտիր նախագահին ասել արդարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև ավելի ամրապնդել հարաբերությունները քրիստոնյա Հայաստանի հետ:
2016 թվականի նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Նա հավաքել է Ընտրական քոլեջի ընտրիչների ձայներից 304, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը 227: Հունվարի 20-ին կայացած երդմնակալության արարողությունից հետո Թրամփը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը: