Հունվարի 25-ին, ժամը 15.39-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի տներից մեկի տանիքում:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.01-ին, մարվել՝ 16.08-ին:
Այրվել են Ս. Պ.-ին պատկանող ավտոտնակի տանիքի կառուցատարրերը (մոտ 4 քմ):