Արագածոտնի մարզի Հակկոյի գյուղապետից հունվարի 27-ին տեղեկություն է ստացվել, որ գյուղի ավտոճանապարհը փակ է. գյուղում վատառողջ քաղաքացի կա: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, վերջինիս Թալինի ԲԿ տեղափոխելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1991 թ. ծնված Ս. Ա.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: