Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը և նրա եղբայր Ուելսի արքայազն Հարրին պատրաստվում են արձան տեղադրել Լոնդոնում՝ իրենց մոր՝ արքայադուստր Դիանայի մահվան 20-րդ տարելիցի առիթով:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
«20 տարի է անցել մեր մոր մահվանից: Այժմ իսկական ժամանակն է այս քանդակով ճանաչել նրա դրական ազդեցությունը, որը նա ունեցել է Միացյալ թագավորությունների և ամբողջ աշխարհի վրա», - իրենց պաշտոնական հայտարարության մեջ նշել են Դիանայի երկու որդիները:
Նրանք նաև հույս են հայտնել, որ արքայադուստր Դիանայի պատվին կանգնեցված արձանը առիթ կհանդիսանա շատերի համար մտորելու նրա թողած ժառանգության և նրա կյանքի մասին:
Նշենք, որ արքայադուստր Դիանան ծնվել է 1961թվականի հուլիսի 1-ին Նորֆոլկում, Սանդրինգհամի Փարկ Հաուզում։ Նրա ընտանիքը մի քանի սերունդ սերտ կապեր է ունեցել Բրիտանական թագավորական ընտանիքի հետ։
1981-1996 թվականներին նա եղել է Արքայազն Չարլզի կինը: Հաճախ նրան փաղաքշորեն անվանում էին Լեդի Դիանա կամ Լեդի Դի: Չարաբաստիկ ավտովթարը տեղի ունեցավ 1997 թվականի օգոստոսի 31-ին Փարիզում, որտեղ Դիանան մահացավ Սալպետրիեր հիվանդանոցում, իսկ իր վարորդը՝ անմիջապես դեպքի վայրում։