Նորվեգուհի Գունն Նարտենն Instagram-ում հռչակվել Է որպես ամենագրավիչ հրշեջն աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Daily Mail-ը:
Հմայիչ աղջիկը ավելի քան 50 հազար բաժանորդ ունի: Հրշեջ ծառայությունում աշխատանքը 30-ամյա Նարտենը համատեղում Է ֆիթնեսի պարապմունքների հետ: Նա աշխատում Է որպես անձնական մարզիչ և Instagram-ի Էջում մարզական նորություններ Է զետեղում:
Աղջիկը խոստովանում Է, որ որոշել Է հրշեջ դառնալ 19 տարեկանում. նա ցանկանում Է ակտիվ կենսակերպ վարել, և նրան դուր Էր գալիս թիմային աշխատանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: