Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1956 թվականին ծնված Սուսաննա Խոջալյանը:
Հունվարի 30-ի առավոտյան նա դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Կնոջ հագին եղել է սև տաբատ, մանուշակագույն հողաթափեր և մուգ կապույտ վերնազգեստ:

Սուսաննա Խոջալյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին, զանգահարել՝ 1-02 կամ 35-02-02 հեռախոսահամարներով: