«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ակսել Տուանզեբեն երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է մանկունիացիների պաշտոնական կայքը:

19-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2020թ-ը' ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:

Տուանզեբեն մանչեսթերյան ակումբի առաջին թիմում իր նորամուտը նշեց կիրակի օրը՝ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Ուիգան»-ի դեմ հանդիպմանը (4:0):