ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

 

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհը:

 

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն