Այսօր Ազգային ժողովում լրագրողներից մեկը ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանից հետաքրքրվեց՝ արդյոք նա մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, որին ի պատասխան՝ պատգամավորն ասաց. «Հենց որ որոշեմ-պրծնեմ՝ առաջինը քեզ կասեմ: Մեսրո՛պ, անուն ազգանունները գրի՛ր»:

 

ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեկնաբանեց նաև հարցը՝ արդյոք ԵԿՄ համագումարում Սեյրան Օհանյանի հարցը կքննարկվի՞.
«Ա՛յ մարդ, ի՞նչ կապ ունի այդտեղ Սեյրան Օհանյանը: Համագումարում այդ հարցը քննարկելու խնդիր չկա՛»:

 

Խոսելով ԵԿՄ անդամների՝ քաղաքական հայտ ներկայացնելուն, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Երկրապահում բոլոր կուսակցություններից, քաղաքական դաշտերից մարդ կա: Դա կամավորական միություն ա: Երկրապահին դեմ բան անեն, ով ուզում է լինի՝ կպատժվի, բայց քաղաքականություն՝ մենք չենք արգելել»: