ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Աշոտ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Աշոտ Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»։
Նշենք, որ մինչ այս Մարգարյանը վարչապետի օգնականն էր: