H7N9 թռչնի գրիպով վարակի նոր դեպք է գրանցվել Չինաստանի Խունան նահանգում: Այս մասին հայտնում է Սինխուա գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Համաձայն աղբյուրների՝ վիրուսը հայտնաբերվել է Չանշա քաղաքի 69-ամյա բնակչուհու մոտ, ում առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, ծանր է: Նշենք, որ սա հիշյալ քաղաքում թռչնի գրիպով վարակվածության երկրորդ դեպքն է:

Չինաստանում թռչնի գրիպով հիվանդներ են գրանցվել մի շարք այլ նահանգներում ևս: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից մինչ օրս թռչնի գրիպը խլել է տասը մարդու կյանք: