Պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» Հ/Կ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ իր համար դեռ չի հստակեցրել խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևաչափը: Հարցին՝ արդյո՞ք անկուսակցական պատգամավորը ստացել է կուսակցություններից իրենց անդամակցելու կամ դաշինքներում ընդգրկվելու հրավեր, Կարեն Բեքարյանը պատասխանեց. «Հրավերներ չկան, ես անկուսակցական եմ, ամենայն հավանականությամբ, կառաջադրվեմ ՀՀԿ ցուցակով»:

 

Հարցին՝ հնարավո՞ր է հետագա համագործակցության շրջանակում պատգամավորը դառնա Հանրապետական կուսակցության անդամ, Բեքարյանը պատասխանեց, որ դա բացառված չէ: 

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում.