Կառավարության շենքի ետնամուտքի մոտ ոստիկանները թքել են խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների վրա: Այս մասին Aravot.am-ին պատմեց ծնողներից մեկը՝ Իրինա Ղազարյանը: Նրա ներկայացմամբ՝ երբ հինգ ծնողներով ետնամուտքում սպասում էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ոստիկանները, փորձել են ուժով նրանց հեռացնել: Իրինա Ղազարյանի պատմելով՝ «ոստիկաններից մեկը թքեց Նանա Մուրադյանի վրա, հետո էլ երկրորդ ոստիկանը թքեց, հետո իմ վրա թքեցին»:
Տիկին Ղազարյանը մատնացույց արեց ոստիկաններից մեկին՝ վստահեցնելով, որ այդ ամենը կատարվել է տվյալ ոստիկանի հրահանգով: «Տեսեք, մեծ գլխով այն ակնոցավորն ա: Պատկերացնո՞ւմ եք՝ մեր ձեռքերը ոլորում էին, տանում էին գցեին ոստիկանական մեքենան»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում: