ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. փետրվարի 27-ին հարուցվել է քրեական գործ՝ Վարագավան համայնքի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչին 5000 դրամ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ Սուրեն Մանուչարյանը ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն համայնքի ղեկավար Սամվել Մանուչարյանը 2013թ. փետրվարի 17-ին գյուղապետարանում իրեն որպես ընտրակաշառք է տվել 5000 դրամ գումար՝ փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ Նախագահի ընտրություններում համայնքի ղեկավարի նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու համար:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվելմ է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն: