Հուլիսյան իրադարձությունների ժամանակ ՊՊԾ գունդ «Սասնա ծռերի» անդամներին հաց հասցրած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», հայտարարություն է արել:

 

Նրա փաստաբան Տիգրան Եգորյանը փոխանցել է Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ վերջինս անժամկետ հացադուլ է հայտարարում և իր առողջության հետագա վատթարացման ողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՔԾ քննիչ Հակոբյանի և դատավոր Մկրտչյանի վրա: «Իմ առողջության հետագա վատթարացման համար մեղավոր ճանաչել քննիչ Էդ. Հակոբյանին և դատավոր Մկրտչյանին, քանի որ նրանք իրենց գործողություններով դրդեցին ինձ այս քայլին»,- նամակում գրել է Արթուր Սարգսյանը: 

 

«Հաց բերողը» հայտարարում է, որ իր կալանավորումն ապօրինի է: Նա նաև ներկայացրել է բոլոր այն հիվանդությունները, որոնցով տառապում է: 

 

Նշենք, որ «Հաց բերողին» կրկին երկու ամսով կալանավորել են: Նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: 

 

Լուսանկարը՝ Հետք-ի