Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում մարտի 5-ին նշանակվել է սոցիալական ոլորտում խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ աղմկահարույց գործով առաջին դատական նիստը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության' Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայության մի շարք պաշտոնատարեւպատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեկան կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրելեւյուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները, բացի այդ' Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի' 29.000.000 ՀՀ դրամ գումարը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով (Յուրացնել կամ վատնել: 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից), 178 հոդվածի 3-րդ մաս 1 կետ-ով, եւ 314 հոդվածի 1 կետով հանցավոր արարք կատարելու մեջ: Գործի շրջանակններում մեղադրանք է առաջադրվել մի շարք անձանց' Ծառայության կենսաթոշակային ապահովության եւ առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը, Վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանը, տեղեկատվական համակարգերիեւվերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վահագն Խաչատրյանը. աշխատակազմի վճարումների ծառայության Երեւանի վճարային խմբի տեսուչ–վճարող Վիգեն Գեւորգյանը, ինչպես նաեւ Երեւանի «Շենգավիթ», «Արաբկիր». «Էրեբունի եւ Նուբարաշեն» տարածքային բաժնի պետերին եւ այլն պաշտոնյաների:
Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր հիմնադրամի նախագահի պաշտոնից' Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի խախտումներից հետո: Հայաստանի գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ ֆինանսների նախարարությունը Սոցիալական ծառայության 51 տարածքային կազմակերպությունում խախտումներ էր հայտնաբերել եւ մոտ 500 էջանոց հաշվետվություն էր ուղարկել դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն էլ, ուսումնասիրելով իրականացված ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի' 113 մլն 181 հազար 900 դրամ գումար ու յուրացրել այն: