Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ Ռուբիկ Շահվերդյանը մտահոգված է. որդուն՝ Արթուր Շահվերդյանին (ծնված 1995-ին), ըստ իրեն, անհիմն դատում են զինծառայությունից խուսափելու համար:

Ըստ Ռուբիկ Շահվերդյանի` որդին 2013-2014 թթ. գտնվել է Հայաստանում, սակայն զինկոմիսարյատը տվյալները է տվել, ըստ որոնց, Արթուր Շահվերդյանն այդ ժամանակահատվածում գտնվել է Ռուսաստանի դաշնությունում. «Ասում են՝ գյուղապետն ասել է՝ տղաս գտնվել է Ռուսաստանում, բայց գյուղապետը պաշտոնական փաստաթուղթ է տվել իրենց, ըստ որի, գյուղապետարանը զինկոմիսարյատին այդպիսի տեղեկանք չի հատկացրել, քանի որ նա գտնվել է Հայաստանում»,- ասում է Ռուբիկ Շահվերդյանը`հավելելով, որ իր տղայի անձնագրում անցագրային տվյալները պարզ ցույց են տալիս, որ իր որդին այդ տարիներին եղել է Հայաստանում և ծառայությունից չի խուսափել, սակայն, ցավոք սրտի, վերջինս առողջական խնդիրներ ունի, բուժման կուրսեր է անցնում՝ ստանալով հոգեմետ դեղեր:

Ռուբիկ Շահվերդյանը հավելեց նաև, որ բազմաթիվ նամակներ է ուղարկել վերին ատյաններին, սակայն, ոչ մի պատասխան մինչ օրս չի ստացել:

Հարցազրույցի ընթացքում Ռուբիկ Շահվերդյանը ներկայացնում է փաստաթղթեր, բժշկական եզրակացություններ, որոնք, ըստ իրեն՝ ապացույցն են իր որդու անմեղության:

ԼՈւՐԵՐ.com-ն այս հարցի շուրջ պատրաստ է հրապարակել նաև այլ շահագրգիռ կողմերի տեսակետները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Հարությունյան

Նարեկ Ավանեսյան