ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-11 Սոթք-Քարվաճառ հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից), Սյունիքի, Տավուշի, Արմավիրի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լոռու մարզում և Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղում է ձյուն:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը: