ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Վանաձորի, Ստեփանավանի, Եղեգնաձորի, Վայքի, Թալինի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Գնդեվազ-Ջերմուկ և Սարավան-Զանգեր ճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝ 30-50մ:
Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն