Այսօր «ԵԼՔ» դաշինքը հրապարակեց դաշինքի համամասնական ցուցակի առաջին եռյակը: Դաշինքի կազմի մեջ մտնող յուրաքանչյուր կուսակցություն առաջարկեց ոչ թե իր կուսակցության ներկայացուցչին, այլ դաշինքի կազմի մեջ մտնող մյուս կուսակցության թեկնածուի անունը: «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արամ Զավենի Սարգսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ թեկնածուների առաջադրման այս նոր մոտեցումը փաստում է, որ այս դաշինքում որոշումները կայացվում են քաղաքական կոնսենսուսով: 

 

Ըստ Արամ Սարգսյանի՝ «ԵԼՔ» դաշինքի առաջին եռյակում ընդգրկված թեկնածուները որոշվելու են այն սկզբունքով, որն առկա է դաշինքում:

 

Իր ելույթում ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ  «ԵԼՔ» դաշինքի յուրաքանչյուր անդամ կարող է նաև իր տեղը զիջել իր թիմակցին՝ քանի որ դաշինքը ոչ թե անձերի, այլ ինստիտուցոնալ փոփոխությունների համախմբում է ներկայացնում: 

 

«Լուսավոր Հայաստան»-ից՝ Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ այս դաշինքում առաջին և երկրորդ տեղում լինելու խնդիր՝ իրենք չունեն և դաշինքում, թե առանց դաշինքի՝ իր հաջողակ գործունեությունը չի փոխվում: 

 

«ԵԼՔ» դաշինքի մեջ ընդգրկված կուսակցության առաջնորդների բացման խոսքից հետո իրականացվեց փակ քվեարկություն, որի արդյունքում որոշվեց. 

 

«ԵԼՔ» դաշինքի առաջին եռյակում ընդգրվեցին  Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը: