«Կյանք և ազատություն Հաց Բերողին» ակցիայի մասնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում: Նրանց պահանջը մեկն է` ազատ արձակել Արթուր Սարգսյանին. «Մեր ժողովրդի խիղճը, անձնուրաց պայքարը մարմնավորող Արթուր Սարգսյանը՝ Հաց Բերողը, երկրորդ անգամ իր կյանքը դրել է Հայրենիքի և ժողովրդի արժանապատվության զոհասեղանին: Թույլ չտանք, որ մեր խիղճը մահանա: Պայքարով ապահովենք Հաց Բերողի կյանքն ու ազատությունը»:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով ևս ներկա էր ակցիային` ասաց, որ արդեն 9-րդ օրն է Արթուրը գտնվում է հացադուլի մեջ և առողջական ծանր խնդիրներ ունի, ինչը լրիվ առողջ մարդու վիճակում համազոր է 20 օրվա հացադուլի: «Մեր պահանջն է անհապաղ ազատ արձակել նրան»,-հավելեց նա:

 

«Հաց բերող»-ի եղբոր (ազգակից)` Արմենի աղջիկը, մեզ տեղեկացրեց, որ Արթուր Սարգսյանի կերակրափողի ճաքը խորացել է և արդեն արյուն է փսխում:


Առավել մանրամասն` տեսանյութերում:








Սոնա Հարությունյան

Նարեկ Ավանեսյան