ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում բուք է:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: