Շիրակի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանը դեռ չի կարող ասել, թե ընդդիմադիր կեցվածքով հայտնի Գյումրիում ինչպիսի շանսեր ունի. «Ընտրությորւնների օրը կերևա»,- նշում է պատգամավորը:
Հետաքրքրվեցինք՝ Գյումրիում ինչպիսի՞ քաղաքական վիճակ է. «Նորմալ տրամադրվածություն է, ամեն ինչ նորմալ է, բացարձակ խնդիր չկա, քարոզարշավի ընթացքում կերևա՝ որը որից հետո է»,- նշեց պատգամավորը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին՝ Շիրակի մարզում առաջադրված ՀՀԿ թեկնածուների, մասնավորապես՝ իր և Արման Սահակյանի միջև լարվածություն չկա՞, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց, որ դա հերթական սուտ լուրն է:
Պատգամավորի հետ խոսեցինք նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ իրեն սատարելու մասին: Հետաքրքրվեցինք՝ ինչու է Բալասանյանը ՀՀԿ թեկնածուներից հենց իրեն սատարելու: Պատգամավորը հարցից խուսափեց և առաջարկեց այդ հարցն ուղղել հենց Բալասանյանին:
Նշենք, որ Բալասանյանն աջակցում է Գրիգորյանին, որովհետև վերջինս էլ օգնել է նրան՝ քաղաքապետ դառնալու գործում: