«Իշխանության անձերի փոփոխությունը քաղաքական իրավիճակի առողջացման չի տարել, այդ ուղղությամբ ոչինչ չի արվել: Այդ իսկ պատճառով՝ հանրության մոտ ցածր վստահություն կա ընտրական ինստիտուտի հանդեպ»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն, ով Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի և ԵԼՔ դաշինքի համակիրների հետ եկել էր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Ըստ Մարուքյանի՝ ամեն բան ՀՀ քաղաքացու ձեռքում է. «Ժողովուրդը լիարժեք հնարավորություն ունի ընտրելու նրան, ում ցանկանում է: Եթե նա այդ ձայնը ինչ-որ ճնշումների, ընտրակաշառքի արդյունքում տա իշխանությանը, մենք այդ պարագայում որևէ բան անել չենք կարող: Մեզնից հասնում է այլընտրանք ստեղծել, տալ ընտրության հնարավորության, լինել մասնակիցը ընտրական պրոցեսին, ելք առաջարկել, ինչը և անում ենք»: