Մեծ Բրիտանիայի քաղաքացին սկսել է շվեյցարական լեռնային օդով շշեր վաճառել՝ շիշը 247 դոլար գնով՝ որպես նվեր այն «մարդկանց» համար, «ովքեր ամեն ինչ ունեն», հաղորդում է Local պորտալին:

Բրիտանացի Ջոն Գրինը, որն ապրում է Շվեյցարիայի Բազել քաղաքում, «իսկական լեռնային օդի» վաճառքի բիզնես է ծավալել: Գրինը 500 միլիլիտր ծավալով շշերը վաճառում է 97 դոլարով, մեկ լիտր ծավալովը՝ 167 դոլարով, երեք լիտր ծավալովը՝ 247 դոլարով: Առաքումը ներառված է օդի գնի մեջ:

Հաղորդվում է, որ բրիտանացու գործարարությունը մասնակիորեն միտված Է բարեգործությանը. վաճառքների 25 տոկոսն ստացվում է World Vision կազմակերպությունում, որն զբաղվում է մարդասիրական օգնության տրամադրմամբ:

Շշերը հանդերձված են իսկության հավաստագրով եւ GPS-կոորդինատներով: Գրինը պնդում է, որ առաջարկում է «աշխարհի լավագույն օդը», որը «չգերազանցված նվեր» կդառնա «այն տղամարդկանց եւ կանանց համար, ովքեր արդեն ամեն ինչ ունեն»,- գրում է հրատարակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: