Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցից բերման է ենթարկվել Զոլաքարի բնակիչ Արսեն Բուդաղյանը: Խուզարկությամբ՝ Բուդաղյանի գրպանից թղթե փաթեթում հայտնաբերել են կանաչ, մարմացված, չորացված կանեփանման զանգված, որն, ըստ նրա, աշնանը Զոլաքարում վայրի աճած կանեփի թփերից է քաղել, չորացրել՝ օգտագործելու համար: Փորձագետի եզրակացությամբ՝ հայտնաբերվածը մարիխուաննա է:
Առավել մանրամասն՝ Ոստիկանության տեսանյութում.