Այսօր՝ մարտի 9-ին, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Արմավիրի մարզի քաղաքացիների հետ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ առաջին հանդիպումը կազմակերպված էր Արմավիր քաղաքում, որտեղ հանդիպումից դեռևս 1 ժամ առաջ արդեն հրապարակը բազմամարդ էր։
Գագիկ Ծառուկյանն իր ելույթում կարևորեց դաշինքի առաջարկած՝ տնտեսությունը փրկելու ծրագրային 15 կետերը, որոնց իրականացման դեպքում միայն ժողովուրդն իր կյանքում կզգա դրական փոփոխություններ։ Ծառուկյանը հորդորեց հավատալ այն մարդուն, ով գործ է արել, վստահության քվեն չտալ հանուն ընկերոջ, հանուն մարզպետի կամ պատգամավորի։
Ելույթից հետո Գագիկ Ծառուկյանը պատասխանեց քաղաքացիների հարցերին:
Մրգաշատ գյուղի բնակիչ Միշա պապը խնդիր բարձրացրեց՝ հողերը մշակելու համար տեխնիկա չունեն։ Գագիկ Ծառուկյանը խոստացավ ընտրություններուց հետո տեխնիկա նվիրել Մրգաշատ գյուղին։