Մարտի 8-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, 53-ամյա կին է ինքնասպանություն գործել՝ բարձրահարկ շենքից ցած նետվելով։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեց Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը. «Մարտի 8-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ պոլիտրավմա, երկու ոտքերի կոտրվածք, ներքին արյունահոսություն, գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ՝ Շավրոյան փողոցի թիվ 16 շենքի բակից հիվանդանոց է տեղափոխվել մի կին, ով այնտեղ մահացել է»:

 

Էդգար Ջանոյանն ասաց, որ նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1964 թվականին ծնված կինը 17:30-ի սահմաններում, նախնական վարկածով ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով նշված շենքից: Այս պահին կատարվում է քննություն: