«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Չելսի»-ի դեմ հանդիպումից առաջ անդրադարձել է խաղին.
«Այժմ մեզ համար բարդ ժամանակ է: Հանգստի ժամանակ չունենք: Նման խնդիր չունի «Չելսի»-ն, որը չի մասնակցում եվրագավաթներին: Զագացողություն ունեմ, որ մեր մրցակիցն ավելի բարենպաստ իրավիճակում է: «Չելսի»-ից պարտվելուց ավելի տխուր չեմ լինի, քան մյուս ակումբներից պարտվելու դեպում և նրանց հաղթելով, սովորականից ավելի շատ ուրախ չեմ լինի: Անգլիայի գավաթն այնքան կարևոր չէ, որքան Եվրոպայի լիգան: Անգլիայի գավաթով Չեմպիոնների լիգա դուրս չենք կարող գալ, իսկ դա մեր նպատակն է»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է ESPN-ն:
Նշենք, որ լոնդոնյան թիմի և մանչեսթերցիների միջև հանդիպումը տեղի է ունենալու այսօր: