Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կհյուրընկալի «Ռոստով»-ին:

Daily Star-ը ներկայացրել է մանչեսթերյան թիմի հավանական մեկնարկային կազմը: Ցանկում է նաև Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

Հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ի լույս 16-ի գիշերը՝ «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 00:05-ին: