«Ելք» դաշինքի անդամները քարոզարշավի շրջանակներում այցելեցին Արարատի մարզ, որտեղ նախ եղան Մասիս քաղաքում, ապա՝ Արարատում: Նիկոլ Փաշինյանը Մասիսի փողոցներում քայլելով ներկայացավ, որպես ԱԺ պատգամավոր և վստահեցրեց, որ Հայաստանը համակած հուսահատությունից ելք կա: Նա մա սիսցիներին առաջարկեց օգտվել այդ հնարավորությունից և քվեարկել իրենց օգտին: Մասիս քաղաքի բնակիչների հետ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընտրական քարոզարշավը համեմատեց Մարաթոնյան վազքի հետ:

«Մարաթոնյան վազքը 42 կիլոմետր է։ Ենթադրենք վազում ենք ու հասնում 30-րդ կիլոմետրին, կողքից մարդիկ հարցնում են, որ այդքան վազում ես, ի՞նչ է եղել, դեռ տեղ չես հասել: Հա, տեղ չենք հասել, որովհետև դեռ 12 կիլոմետր կա։ Հիմա, եթե այդ վազքի մեջ մի բաժակ ջուր եք տալիս, ծափ եք տալիս, մի հատ էլ ձայն եք տալիս' մարդու էներգիան բարձրանում է, հասկանում է, որ աջակիցներ ունի: Ինչպես ասում են՝ ֆուտբոլում հանդիսատեսը 12-րդ խաղացողն է: Հիմա դառնո՞ւմ եք 12-րդ հանդիսատեսը»,- ներկա բնակիչներին հարցնելով՝ դիմեց Փաշինյանը:

Արամ Սարգսյանն իր հերթին հորդորեց քվեարկել իրենց դաշինքի մեր օգտին և ամեն ինչ լավ կլինի:

Մասիսից հեռանալով՝ Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Մեզ ձա՞յն եք տալիս, թե իզուր եկանք, հասանք այստեղ»: