Քիչ առաջ մեկնարկեց «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավքը:
Եկույթ ունեցավ ԺԿ երիտմիության անդամ Գևորգ Կարապետյանը, ով Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին կոչ արեց այն մասին, որ հայ ժողովուրդը փետրվարի 18-ին հաղթել է՝ ընտրելով իր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Մենք վրդովված ենք, որ ընտրութուների արդյուքնում գրանցվեց Սերժ Սարգսյանի հաղթանակը: Ընտրությունների կեղծումը հարձակում է ոչ միայն ժողովրդի, այլ նաև ՀՀ սահմանդրության դեմ:

«Բարևի» խաղաղ հեղափոխությունը ավելի մեծ թափ է հավաքում և անգամ օրինական ճանապարհով ընթանալու դեպքում, դե ֆակտո չենք բացառում, որ կարող է ժողովրդի դեմ հանվել հայոց բանակը: Երբ մենք այստեղ սահման ենք պահում, ՀՀԿ-ական բազմաթիվ դասալիքներ իրենց համար պաշտոն ձեռք բերելու ճանապարհն են հարթում՝ նաև քծնանքի միջոցով»:

Բանախոսը նաև հույս հայտնեց որ հարգելով Սեյրանի Օհանյանի վաստակը՝ իշխանությունները զերծ կման բանակը ժողովրդի դեմ օգտագործելուց: