ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Մալթայի Հանրապետություն՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Գագաթնաժողովին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: