Մենք ենք որոշելու մերե երկրի, մեր երեխեքի ճակատագիրը և ճնշելու ենք բոլոր նրանց, ովքեր փորձելու եՆ փողով կամ այլ ճանապարհով ինչ որ բան անել։

Այս մասին Ազատության հրապարակում՝ ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։

«Շատ ասելիք չկա, որովհետև Լևոն Տեր Պետրոսյանի ելույթից հետո ասելու շատ բան չկա։ Այսօր ելույթներ շատ քիչ են լինելու»,- ասա Մանուկյանը։

Իսկ Լևոն Զուրաբյանն իր ելույթի ժամանակ ասաց՝ իրենք մեկ տարի առաջ փոքր հեղափոխություն արեցիՆ, որը դեռ տեսանելի չէ։

«Մենք այս իշխանություններին պարտադրեցինք ընտրությունների վերահսկման օրինականացման մեխանիզմների ներդրմանը՝ ընտրողների ցուցակների հրապարակմանը։ Մենք հասանք նրան, որ բոլոր խոշոր տեղամասերում տեղադրվեցին տեսախցիկներ, որոնք կհսկեն ընտրական գործընթացը։ Դրանից հետո ընտրակեղծարարություններ ընդհանրապես հնարավոր չի լինի անել։ Այլևս ընտրատեղամասերում կեղծել չեն կարող։ Ժողովուրդն ապրիլի 2-ին իր ընտրությամբ կարող է կատարել հեղափոխություն մեր երկրում»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ասաց նա։

Զուրաբյանը կոչ արեց քվեaրկել իրենց օգտին, որպեսզի երկրում ժողովրդավարություն հաստատվի, որպեսզի հայաստանում լինի մեծ ներդրումներ, աշխատատեղեր ստեղծվեն։ «Եկեք այդ օրը քվեարկեք, որպեսզի մեր զինվորները ռազմաճակատում չզոհվեն, որպեսզի մենք խաղաղություն պարտադրենք Ադրբեջանին, որ ապամոնտաժվեն բոլոր մենաշնորհները և ժողովրդին վերադարձնենք թալանված գումարները»,- հայտարարեց ՀԱԿ պատգամավորը, որին հետևեց հավաքվածների ծափերն ու այո-ները։