Երևանում տեղակայված 9/18 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահն ընտրության էր եկել կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Նշենք, որ սարքավորման հետ կապված խնդիրներ առաջացան: Նախագահը ստիպված էր մի քանի անգամ մատնահետք թողնել սարքավորման վրա՝  մինչ սարքը կճանաչեր նրան:

 

Ի վերջո՝ նախագահը մոտեցավ քվեախցիկին և կատարեց իր քաղաքացիական պարտքը:

 

Քվեարկությունից հետո լրագրողների հարցին՝ թե հանուն ինչի՞ քվեարկեց երկրի նախագահը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Քվեարկեցի հանուն մեր երկրի անվտանգության և որ մեր երկրի սահմաններն անձեռնմխելի  լինեն»,-նշեց նախագահը՝  շեշտելով, որ այսօր քվեներ հավաքելու օր է՝ ըստ էության չցանկանալով պատասխանել լրագրողների մյուս հարցերին: