2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածուների ստացած քվեների քանակը.
Թիվ 8 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գեղարքունիքի մարզը, ըստ նախնական տվյալների, ՀՀԿ-ի կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուների առաջատար եռյակի առաջատարը Շինանյութի Սերոժի փեսան է՝ Կարեն Բոթոյանը: Այս թեկնածուն կուսակցությանը բերել է 14.932 վստահության քվե:
Մյուս՝ առավել շատ քվե ստացած թեկնածուն Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է՝ 14.430 ձայն, ապա Թունելի Հակոբը՝ Հակոբ Հակոբյանը, վերջինիս օգտին քվեարկել է 13.248 քաղաքացի:
Մինչ ընտրությունները, այս ընտրատեղամասում ֆավորիտ էր համարվում նաև նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, սակայն վերջինիս օգտին քվեարկել է 3912 քաղաքացի, ինչը նրա համար պատգամավորական աթոռ չի ապահովի:
Այս ընտրատարածքում բարձր ցուցանիշներ են գրանցել նաև «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուները. օրինակ՝
Հրանտ Մադաթյանը հավաքել է 11971, իսկ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ 7024 ձայն:
Գեղարքունիքի մարզի բնակիչներից 3458 քաղաքացի իր վստահության քվեն տվել է ՀՅԴ-ական թեկնածու Իշխան Սաղաթելյանին, ամենապսիվը քվեարկել են ՀԿԿ-ի թեկնածու Գառնիկ Վարդանյանի օգտին՝ 6 ձայն: