«Նորք-Մարաշի» զինված խմբի գործով կալանավորված ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Անվճար բուժօգնության շրջանակներում Վահան Շիրխանյանի առողջական վիճակը գնահատելու համար նեղ մասնագետների կողմից կատարվել է հետազոտություն, որի արդյունքում վերջիններս խորհուրդ են տվել, որ ամբաստանյալը լինի մասնագետների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015թ.-ի դեկտեմբերի 21-ին Նորք-Մարաշում զինված խմբավորման վնասազերծման գործի շրջանակում: Նա մեղադրվում է խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ համագործակցության մեջ: 2016-ի սեպտեմբերին քննչական մարմինը Վահան Շիրխանյանին նոր մեղադրանք առաջադրեց՝ իշխանության գրավման նախապատրաստում:
Սոնա Հարությունյան